‘Հյուսիսկորեական հրթիռներն ընկել են ճապոնական Հոկայդո կղզու մոտ’

2097

ԿԺԴՀ-ն երեք բալիստիկ հրթիռ է արձակել իր տարածքից Ճապոնական ծովի ուղղությամբ, որոնք թռել են մոտավորապես հազար կիլոմետր և ընկել Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում՝ երկրի ամենահյուսիսային Հոկայդո կղզուց 200-250 կմ հեռու: Այդ մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով Ճապոնիայի ՊՆ իր աղբյուրին:

Լրատվական գործակալությունը նշում է, որ խոսքը միջին հեռահարության «Նոդոն» հրթիռների մասին է: Ճապոնացի ծովայինների կամ օդանավերի վնասվելու մասին տեղեկություններ չեն ստացվել, նշում է РИА Новости-ն:

Առափնյա պաշտպանությունը բոլոր նավաստիներին զգուշացրել է զգոն լինել և չմոտենալ հրթիռների բեկորներին, եթե դրանք հայտնաբերվեն:

Տոկիոն արդեն Փհենյանին բողոք է հայտարարել հրթիռների արձակման կապակցությամբ:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պեսկով. Պուտինի և Օբամայի հանդիպումը «լավ» է անցել’
Հաջորդ հոդվածը‘Տաջիկական հատուկ ծառայության նախկին հրամանատարը՝ ԻՊ-ի «պատերազմի նախարար»’