‘«Հյուսիս-հարավի» դոնորն ու կապալառուն հարցեր ունի կառավարությանը’

2684

‘

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ծրագրերի իրականացման շրջանակներում կապալառուի, դոնոր կազմակերպությունների մոտ կան հարցադրումներ, որոնք պահանջում են արագ և օպերատիվ լուծումներ, կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա նշել է, որ այդ հարցադրումները կապված  են շինարարության իրականացման համար պահանջվող լիցքի, նյութերի ձեռքբերման հետ, դրանք բարձրացրել են վարկավորող բանկը և Չինաստանի դեսպանը:

Կարապետյանը հանձնարարել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Բնապահպանության նախարարների մասնակցությամբ կազմակերպել քննարկում և Կառավարության անունից պատասխանել Ասիական զարգացման բանկի գործընկերների հարցադրումներին, արդյունքների մասին տեղեկացնել:

‘

Նախորդ հոդվածը‘Երեւանն ուզում են դարձնել «խելացի քաղաք»’
Հաջորդ հոդվածը‘Սերգո Տոնոյան. «Փաթեթային, թե փուլային. չավարտվող բառախաղը»’