‘«Հյուսիս-Հարավ»-ի ժամկետներն էլի երկարացվեցին’

3717

Կառավարության այսօրվա նիստում ըստ էության երկարացվել են Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածների շինարարությունն ավարատելու ժամկետները:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը». «Ծրագիր 2» եւ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր. «Ծրագիր 3» վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

Համաձայնագրով նախատեսվում է «Ծրագիր 2» վարկային համաձայնագրի կատարման ժամկետի երկարաձգում 27 ամսով եւ «Ծրագիր 3» վարկային համաձայնագրի կատարման ժամկետի երկարաձգում 21 ամսով:

 

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. ԻՊ-ի կողմնակիցների 80 %-ը հավաքագրվել է ինտերնետի միջոցով’
Հաջորդ հոդվածը‘Ստամբուլում ձերբակալվել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակիցը’