‘Հյուրանոցն ի՞նչ է, որ Վիգեն Սարգսյանը չունենա. Մամուլ’

1752

Երևանի Սայաթ-Նովա 10/5 հասցեում գտնվող հին կաթսայատան տեղում «բազմապրոֆիլ շենք» կառուցելու նախագծի սեփականատերը, ըստ տարածքի բնակիչների «բացահայտման», Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն է։ Այս մասին գրում է «ՀԺ»-ն:

Արդեն մի քանի ամիս է՝ տարածքի բնակիչները ոտքի են կանգնել և պայքարում են իրենց իրավունքների ոտնահարմամբ կառուցվող հյուրանոցի դեմ՝ այս ընթացքում ենթարկվելով կարմիրբերետավորների կողմից ահաբեկումների, թաղային խուլիգանների կողմից սպառնալիքների, ոստիկանության հետ քաշքշոցների։ Նրանց անհեթեթ հարցաքննությունների պատրվակով շարունակ հրավիրվում են ոստիկանություն։ Բնակիչներն այլևս վստահ են, որ այս ամենը հրահանգավորվում է Բադրամյան 26–ից։ Նրանք նաև սեփականատիրոջ անձով են պայմանավորում անհայտ կառուցապատող «Լարկո գրուպ» ընկերության դեմ Երևանի քաղաքապետի, Կենտրոնի թաղապետի, գործին միջամտող Աժ պատգամավորի և այլ չինովնիկների անզորությունը, ինչպես նաև տասնյակ քաղաքացիների դիմումի հանդեպ Սերժ Սարգսյանի անտարբերությունը։  Բնակիչները նաև սպառնում են՝ եթե Վ. Սարգսյանը հետ չկանգնի նախագիծն իրականացնելու գաղափարից, ապա իրենք հետաքրքիր պատմություններ կհրապարակեն թեմայի շրջանակներում:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Ֆլորիդայում մահապատիժ է իրականացվել նոր դեղամիջոցի օգնությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘«Ռոսնեֆտը» կհրաժարվի «Նաիրիտից». Մամուլ’