‘Հյուրանոցում տեղ չտալ, փակել զուգարանները. Մամուլ’

1213

Րաֆֆի Հովհաննիսյանն իր թիմի անդամներով տասնյակ բնակավայրեր շրջելուց հետո նախօրեին պիտի գիշերեր Ագարակում, որից հետո բարևարշավը շարունակեր Սյունիքի մարզում, գրում է «Առավոտը»: Սակայն երեկ Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի հետ հանդիպման Ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը պատմեց, թե ինչպես են Ագարակում և Մեղրիում փորձել որևէ գիշերելու տեղ գտնել հյուրանոցներում ու մերժվել են՝ իմանալով, թե ում համար է պետք:

«Ես կեսգիշերին զանգում եմ Մեղրի կամ Ագարակ՝ ուզենալով, որ մեր գործընկերները որևէ հյուրանոցում մնան, մեզ հարցնում են, թե ո՞ւմ համար է, իմանալով, որ ինձ համար է, ասում են՝ տեղ չկա, որովհետև վերևներն արգելել են: Բայց Մեղրին կամ Ագարակը, Հայաստանի Հանրապետությունը ոչ մեկի սեփականությունը չէ: Ես վստահ եմ, որ դուք համաձայն եք դրա հետ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքապետին:

Քաղաքապետը պատասխանեց, թե՝ «ներողություն, իսկ ինչո՞ւ ինձ չեք զանգել»: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ բացատրեց՝ «Դուք հյուրանոցի տե՞ր եք, թե՞ չէ»: Քաղաքապետն ասաց, որ չէ, հյուրանոցի տեր չէ:

Նախորդ հոդվածը‘Փորձած թանն ու անփորձ մածունը. մամուլ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը «Սպարտակում» խփեց իր առաջին դուբլը. Տեսանյութ’