‘Հնագետները գտել են աթենացի զորահարամանատար Պերիկլեսի գործածած բաժակը’

1052

Հնագետները Աթենքում պեղումների ժամանակ գտել են մի բաժակ, որով 2,5 հազար տարի առաջ գինի է խմել Պերիկլեսը՝ նշանավոր գործիչ եւ Աթենքի դասական ժողովրդավարության հիմնադիրներից մեկը:  Հաղորդում է է France-Presse գործակալությունը:

Ինչպես տեղեկացրել է է հունական «Նեա» թերթը, Հյուսիսային Աթենքի Կիֆիսիա շրջանում շինարարության ընթացքում հայտնաբերվել է կավե մի առարկա՝ բաժանված 12 մասերի: Այն բանից հետո, երբ փորձագետները սոսնձել են կավե ամանը, պարզվել է, որ ամանի մի թևի վրա փորագրված է «Պերիկլես» անունը ու ևս 5 անուններ: 

Փորձագետները վստահ են, որ այդ գավաթից խմել է հենց ինքը Պերիկլեսը, քանզի ցուցակում նշվում է նաև իր եղբոր՝ հայտնի հռետոր և զորահրամանատար Արիֆրոնի անունը: «Արիֆրոն անունը շատ հազվագյուտ անուն է: Այն գրված է Պերիկլեսի անվան կողքին, այդ իսկ պատճառով մենք 99 %-ով վստահ ենք, որ խոսքը հենց այդ եղբայրների մասին է»,- թերթին հաղորդել է Անգելոս Մատեուն՝ հունական վիմագրական  միության քարտուղարը:

Ինչպես ենթադրում է Մատեուն, սիմպոսիումը (խրախճանք) տեղի է ունեցել, երբ Պերիկլեսը մոտ 20 տարեկան էր, եւ  միջոցառման վեց մասնակիցները, ովքեր խմել ենն գտածո բաժակից, որոշել են գրել իրենց անունները դրա վրա: «Նրանք, միանշանակ,  հարբած են եղել, եւ նա, ով գրել է Պերիկլես  անունը, սկզբից սխալվել է  և ստիպված է եղել այն ուղղել», — ասել է նա:

Ճակատագրի հեգնանքով՝ գավաթը հայտնաբերվել է Սպարտայի փողոցում, որը Պելոպոնեսյան 30-ամյա պատերազմի տարիներին եղել է Աթենքի գլխավոր հակառակորդը:   Մ.թ.ա. 429 թվականին Աթենքի պաշարման ժամանակ 65-ամյա Պերիկլեսը մահացել է պաշարված քաղաքում տարածված ժանտախտից:

 

 

Նախորդ հոդվածը‘«Ոչ թալանին». Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երթ է տեղի ունեցել (ֆոտո)’
Հաջորդ հոդվածը‘Դիվերսանտներին դիմադրած զինվորը պատմում է, թե ինչ է եղել (տեսանյութ)’