‘Հնարավո՞ր է ստեղծել սարք, որը կպարզի Գալուստ Սահակյանի ուղեղի աշխատանքի մեխանիզմը. Մամուլ’

1176

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

«Հացադուլը  պայքարի ծայրահեղ միջոց է, որ կարող է կիրառելի լինել այն ժամանակաշրջաններում, երբ տնտեսական համակարգ է փոխվում», հայտարարել է Գալուստ Սահակյանը։

«ՉԻ» – Որևէ բան հասկացա՞ր։ Այսինքն՝ հացադուլը կիրառելի է միայն այն դեպքում, եթե տնտեսական համակարգ է փոխվում, իսկ եթե քաղաքական համակարգ է փոխվում՝ հեչ կիրառելի չէ։ Նույն հաջողությամբ Գալուստ Սահակյանը կարող էր հայտարարել, թե «ավտոմեքենան որպես տրանսպորտային միջոց կիրառելի է միայն այն դեպքում, եթե դրանով գնում ես Չարբախում ապրող մորաքրոջդ տեսության, իսկ քեռիների և այլ ազգականների այցելության դեպքում ավտոմեքենայի կիրառումն անթույլատրելի և անընդունելի է»։

Հետաքրքիր է՝ Apple-ը կամ Samsung-ը երբևէ կկարողանա՞ն ստեղծել այնպիսի սարք, որը հնարավորություն կտա պարզել, թե ինչ մեխանիզմով է աշխատում Գալուստ Սահակյանի ուղեղը, կամ՝ ինչ է նա ցանկանում ասել իրականում, ու ինչպես է պատահում, որ արդյունքը միշտ գերազանցում է բոլոր սպասելիքները։ Կարծում ենք՝ կկարողանան։ Չնայած՝ նման աշխարհահռչակ ընկերությունները սովորաբար դատարկ բաների վրա փող չեն ծախսում: 

Նախորդ հոդվածը‘Աշխարհը փոթորկվել է Իսրայելի նախկին նախագահի ինքնասպանության մասին լուրից’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանը այցելել է Րաֆֆի Հովհաննիսյանին’