‘Հնարավոր Գվարդիոլան նոր պայմանագիր կնքի ‘

1526

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատրաստ կլինի ակումբի հետ նոր պայմանագիր կնքել անգլիական ֆուտբոլում իր առաջին մրցանակը նվաճելուց հետո միայն։

2016-ի ամռանը գլխավորելով Քաղաքաբնակներին, կատալոնացի մասնագետը 3 տարով պայմանագիր կնքեց։ Այդ ընթացքում «Սիթին» պատկառելի առաջընթաց է գրանցել, և ակումբի ղեկավարները հիմա ուզում են ավելի երկար պահել Գվարդիոլային։

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Սիթիի» ղեկավարությունն արդեն երաշխիքներ է ստացել Գվարդիոլայից, որ վերջինս մինչև վերջ կաշխատի իր պայմանագրի ժամկետը։ Սակայն «Բարսելոնայի» նախկին մարզիչն ուզում է, որպեսզի նոր համաձայնագիրը արդարացված լինի։

Քաղաքաբնակների հետ ավելի քան մեկուկես տարվա աշխատանքից հետո Գվարդիոլան դեռ ոչ մի մրցանակ չի նվաճել։ Հենց Խոսեփը նվաճի իր առաջին մրցանակը՝ նա պատրաստ կլինի պաշտոնապես նոր գործարք կնքել, որի պայմաններն արդեն համաձայնեցված են։

Նշենք, որ «Սիթիի» հետ իր առաջին մրցանակը Գվարդիոլան կարող է նվաճել կիրակի, երբ Քաղաքաբնակները «Ուեմբլիում» հանդիպեն «Արսենալի» հետ, որպեսզի վճռեն Լիգայի գավաթի ճակատագիրը։

Հնարավոր է Գվարդիոլայի նոր պայմանագիրը կլինի մինչև 2021 թվականը, իսկ աշխատավարձը տարեկան 20 մլն ֆունտից կհասցվի 23 մլն։

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն չի խառնվի Նեյմարի և «Բարսելոնայի» դատական քննություններին’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթ Յունայթեդ»-«Չելսի». Խաղից առաջ’