‘Հնարավոր են թույլ տեղումներ’

2084

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 24-ի ցերեկը, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 28-ին ամենուրեք՝ ձյուն, 27-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Դեկտեմբերի 25-26-ը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ի գիշերը կնվազի 5-7, ցերեկը՝ 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 24-ի ցերեկը հնարավոր են թույլ տեղումներ: Դեկտեմբերի 27-28-ը սպասվում են տեղումներ, 28-ին՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 25-26-ը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի դեկտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝            12.40C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               -20.90C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝            -2.00C

Նախորդ հոդվածը‘Goal. «Ռեալ»-ը պատրաստ է Մոդրիչին բաց թողնել իտալական գերակումբ’
Հաջորդ հոդվածը‘Թրամփը ներկայացրել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Մեթիսին փոխարինողին’