‘Հնարավոր է՝ Մեսսին տեղափոխվի «Չելսի» ‘

915

Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է Լոնդոնի «Չելսի» տեղափոխվել: Այդ մասին է հայտարարել արգենտինական DirecTV հեռուստաալիքի լրագրող Ֆաբին Գոդոյը:

«Եթե «Բարսելոնա»-ն տիտղոսներ չնվաճի ընթացիկ մրցաշրջանում, ապա Մեսսին «Չելսի» կտեղափոխվի: Նա անգլերեն է ուսումնասիրում: Մոուրինյոն դրական է արձագանքել Լիոնելի հնարավոր տեղափոխությանը, երբ նրան այդ մասին հայտնել են հեռախոսով»,- ասել է Գոդոյը:

Լրագրողը հայտարարել է նաև, որ Մեսսին դժգոհ է ակումբից, որը պատշաճ պաշտպանություն չի ապահովել հարկային ոստիկանության հետ ծագած խնդիրների ժամանակ: Տրանսֆերային գործարքի ֆինանսական աջակցությունը կարող է իրականացանել adidas ընկերությունը, որը «Չելսի»-ի հովանավորն է:

Մեսսիի տեղափոխության համար ևս մի շարժառիթ կարող է հանդիսանալ այն, որ 27-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ուժերը փորձել այլ առաջնությունում:

Նախորդ հոդվածը‘Ծծմբային թունավորումից 15-ամյա պատանի է մահացել’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանում առևանգնվել է «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցը’