‘Հնարավոր է՝ ՄՄ մտնելու համար Հայաստանը հրաժարվի ԵՄ ստանդարտներից’

1304

Հնարավոր է` Հայաստանը հրաժարվի Եվրամիության այն ստանդարտներից ու ընթացակարգերից, որոնք նախորդ տարիներին ընդունել է մեր երկիրը, և որոնք հակասում են Մաքսային միության ստանդարտներին ու ընթացակարգերին: «Ազատության» փոխանցմամբ, երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ըստ էության, նման տարբերակը չի բացառել էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը: 
«Ազատության» այն հարցին, թե Հայաստանը հրաժարվելո՞ւ է ԵՄ այն ստանդարտներից ու ընթացակարգերից, որոնք հակասում են Մաքսային միության նորմերին, Էկոնոմիկայի փոխնախարարը պատասխանել է. «Մենք գտնվում ենք բանակցային գործընթացի մեջ,  և ասել, որ սկզբունքորեն եթե սա հակասում է, ուրեմն այսպես պետք է լինի, եթե նա հակասում է, ուրեմն այսպես չպետք է լինի, դեռևս վաղ է, որովհետև այդ ամեն ինչը կախված է բանակցային գործընթացից»։

Նախորդ հոդվածը‘Հայտնի է նոր «Աստղային պատերազմների» լույս տեսնելու ժամանակը’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսն առաջարկում է նվազեցնել զրպարտանքի և վիրավորանքի համար լրատվամիջոցների պատժաչափը’