‘Հնարավոր է «Բարսելոնան» գլխավորի Մանուել Պելեգրինին ‘

686

Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է  անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի ծառայություններով: Այս մասին հայտնում է բրիտանական The Mirror պարբերականը: Բացի դրանից, կատալոնական ակումբը ցանկանում է վերադարձնել Չիկի Բեգիրիստայնին և Ֆերան Սորիանոյին, ովքեր նույնպես այս պահին աշխատում են անգլիական ակումբում: Բեգիրիստայնն արդեն աշխատել է «Բարսայում» 2003 թվականից մինչեւ 2010 թվականը: Նշվում է, որ եթե իրադարձություններն հենց այսպես զարգանան, ապա կմեծանա նաև Ժոան Լապորտայի վերադարձի հնարավորությունները: Լապորտան մասնակցելու է «Բարսելոնայի» նախագահի ընտրություններին, որը տեղի է ունենալու տարվա վերջին: Գաղտնիք չէ, որ Բեգիրիստայնն ու Լապորտան լավ ընկերներ են:

Հավելենք, որ վերջին շրջանում շատ է խոսվում թիմի ներկայիս մարզիչ Լուիս Էնրիկեի հեռանալու մասին: 

Նախորդ հոդվածը‘ՈւԵՖԱ. 2014 թվականի խորհրդանշական հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Շրի-Լանկայի նախագահն ընդունել է իր պարտությունն ընտրություններում’