‘Հնարավոր է Դրաքսլերի համար «Ռեալը» պայքարի մեջ մտնի «Բարսելոնայի» հետ’

1664

«Ռեալի» մարզչական շտաբը ցանկանում է պայմանագիր կնքել Յուլիան Դրաքսլերի հետ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Daily Star-ը։ Նշենք, որ Դրաքսլերը ամռանը ցանկանում էր տեղափոխվել «Բարսելոնա», սակայն մերժում ստացավ։

24-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 35 մլն եվրո։ Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում ՊՍԺ-ն գերմանացու համար վճարել է 38 մլն եվրո։

Փարիզցիների կիսապաշտպանով հետաքրքրվել են նաև «Արսենալը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մոնակոն»։

Նախորդ հոդվածը‘Ջանլուիջի Բուֆոնը նոր ռեկորդ է սահմանել’
Հաջորդ հոդվածը‘Քեյնին ոգեշնչում է Մեսսիի և Ռոնալդուի արդյունավետությունը’