‘Հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանում այլևս Մխիթարյանը խաղադաշտ դուրս չգա’

1526

«Արսենալ»ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով երեկ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղում վնասվածք ստացավ, հնարավոր է այլևս այս մրցաշրջանում խաղադաշտ դուրս չգա: Այս մասին հաղորդում է Mirror-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հայազգի ֆուտբոլիստը վնասել է ծունկը և վերականգնման համար կարող է բաց թողնել մոտ 6 շաբաթ: 

Նշվում է, որ ապաքինման ստույգ ժամկետները հայտնի կդառնա վերջնական բուժզննումից հետո:

Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխն ԱՊԼ-ում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլա. Ռայոլան պետք է հարգի շներին’
Հաջորդ հոդվածը‘«Լիոն»-ը ցանկանում է հրավիրել Ռանյերիին’