‘Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ’

718

ՀՀ տարածքում`

Հուլիսի 4-5-ին՝ շրջանների զգալի մասում, 6-8-ը՝ հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-6-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում՝

Հուլիսի 4-5-ին, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Հուլիսի 6-8-ը տեղումների հավանականությունը փոքր է:

Երևանի հուլիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան   37.90C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան      8.40C (1957 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան  24.60C

Նախորդ հոդվածը‘«Հարսնաքարում» ամուսնանում են, եթե պետք է` պատրաստ են ներողություն խնդրել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Գիլյոտինի չափ պատասխանատու’