‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ Զլատան Իբրահիմովիչը հայտնվել է թիմի 23 ֆուտբոլիստների ցանկում, որոնք հրավիրվել են մասնակցելու «Գալաթասարայ»-ի հետ ընկերական խաղին, որը կկայանա Շվեդիայում: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին Գյոտեբորգում:
Երեկ Իբրահիմովիչը առաջին մարզումն է անցկացրել մանկունիանցիների կազմում: Նա «ՄՅՈՒ» է տեղափոխվել այս ամռանը ազատ խաղացողի կարգավիճակում, այն բանից հետո երբ ՊՍԺ-ի հետ պայմանագիրը մոտեցավ ավարտին:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայտացուցակում է ընդգրկվել նաև Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
‘