ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին (դեմոկրատ՝ Կալիֆոռնիա նահանգից) պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հեռախոսազույցի ընթացքում ասել է, որ եթե պետքարտուղարությունը Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ Ռուսաստանը չճանաչի ահաբեկչությունը հովանավորող երկիր, ապա դա կանի ամերիկյան օրենսդիր մարմինը։
Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ խոսնակի և ամերիկյան դիվանագիտության ղեկավարի միջև խոսակցությունը տեղի է ունեցել այս շաբաթվա սկզբին։
Բլինքենի և Փելոսիի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս լուրը։
Թերթը հիշեցնում է, որ Կոնգրեսը պետքարտուղարին իրավունք է տվել այս կամ այն երկիրն ընդգրկել ահաբեկչության հովանավոր երկրների ամերիկյան ցուցակում։ Սակայն օրենսդիրները կարող են նախաձեռնություն ստանձնել, որը նրանց թույլ կտա դա անել առանց պետքարտուղարության մասնակցության։
Փոխանցում է tass.ru-ն։