‘Հնդիկն ուշքի է եկել դիակիզման խարույկի վրա’

1022

Հնդկաստանի Բհիլվարա քաղաքի 72-ամյա բնակիչն ուշքի է եկել, երբ նրա մարմինը դիակիզելու նպատակով տեղադրել են խարույկի վրա: Այդ մասին հաղորդել է The Daily Mail-ը:

Նախորդ օրը Դիփաք Սինգհը կովերին կեր տալու ժամանակ կորցրել է գիտակցությունը, և ժամանած բժիշկն արձանագրել է նրա մահը:

Սինգհն աչքերը բացել է այն պահին, երբ արդեն  ամեն ինչ պատրաստ է եղել դիակիզման համար, և նրա հարազատներն սկսել են ավանդական երգեցողությունը կատարել: Սինգհի թոռան խոսքով՝ երբ երգեցողության ձայնը բարձրացել է, «հանգուցյալը» բացել է աչքերն ու տեղում նստել:

«Հուսով եմ՝ նրանք, մինչ կփորձեն նորից այրել ինձ, դեռ պետք է սպասեն այն պահին, երբ ես իսկապես կմեռնեմ »,- հայտարարել է Սինգհը:

Խարույկի վրա դիակիզում իրականացնելու ավանդույթը հնդիկների մոտ հիմնականում պահպանվել է Գանգայի ափամերձ բնակավայրերում: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Քլինթ Իսթվուդը ամուսնալուծվել է’
Հաջորդ հոդվածը‘ՃՏՊ Երևան-Էջմիածին ճանապարհին. 3 մարդ մահացել է’