Ամենհարուստ հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանին ցանկանում է գնել անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը, հաղորդում է բրիտանական Mirror-ը։
«Լիվերպուլի» սեփականատեր Fenway Sports Group-ը պատրաստ է վաճառել ակումբը 4 միլիարդ ֆունտ ստերլինգով։ 2010 թվականին ընկերությունը լիվերպուլյան ակումբի համար վճարել էր 300 միլիոն ֆունտ ստերլինգով։
Ամբանիի հետ կարող են մրցակցել խոշոր ներդրումային ընկերություններ Պարսից ծոցի երկրներից եւ ԱՄՆ-ից։
Ամբանին այժմ 10-րդն է Forbes-ի ցուցակում։ Նրա կարողությունը 90 միլիարդ դոլար է։