‘Հնդկական ավիաընկերության բոլոր չվերթները մարտի 8-ին կսպասարկեն կանայք’

598

Հնդկական SpiceJet ավիաընկերությունը ուրբաթ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ չվերթներ է կազմակերպել, որոնք սպասարկում են բացառապես կանայք՝ սկսած օդաչուներից մինչեւ ուղեկցորդուհիները:

Առաջին «կանացի» Boeing 737-երը վաղ առավոտյան թռել են Մումբաիից, Նյու Դելիից, Կալկաթայից եւ Բանգալորայից: Կանացի անձնակազմերով չվերթներ են իրականացրել Bombardier Q-400-ները: SpiceJet-ը բոլոր կին ուղեւորներին մեկական վարդ կնվիրի:

«Սա ընդամնեը երախտագիտություն հայտնելու փորձ է բոլոր կանաց, որոնք աշխատում են մեզ հետ», IANS գործակալությանը հայտնել է ավիաընկերության ղեկավար Նիլ Միլլզը: 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանում ՃՏՊ-ից խորհրդարանի պատգամավոր է մահացել’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի խորհրդարանը հաստատել է ԵՄ և ՆԱՏՕ ինտեգրացիայի ծրագիրը’