‘Հնդկական գյուղում աղջիկներին արգելում են բջջայինից օգտվել ‘

584

Հնդկաստանի հյուսիսային Բիհար նահանգի իշխանությունները հետաքննություն են սկսել՝ կապված կանանց բջջային հեռախոսներից օգտվելու արգելքի հետ:

Ըստ BBC-ի, Թուպման գյուղի ավագանու անդամ տղամարդիկ որոշել են, որ տանից դուրս բջջային հեռախոս օգտագործող չամուսնացած աղջիկները կտուգանվեն 200 դոլարին համարժեք գումարով: որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ վերջին ամիսների ընթացքում վեց աղջիկներ փախել են տնից՝ իրենց սիրեցյալների հետ ամուսնանալու համար:

Ավելի վաղ այս տարի նման որոշում է կայացվել նաեւ հնդկական մեկ այլ գյուղում, սակայն այդ որոշումը դեռեւս թղթի վրա է մնացել:  

Նախորդ հոդվածը‘Դամասկոսի մոտ դպրոցի պայթյունի հետեւանքով 8 աշակերտ է զոհվել ‘
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանում անտառային հրդեհների վերահսկման ռազմավարության մշակմանը ‘