Հնդկաստանը հերքում է սիկհ համայնքի առաջնորդի սպանությանն իր առնչությունը

48

Հնդկաստանը կտրականապես հերքել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և այդ երկրի ԱԳՆ ղեկավար Մելանի Ժոլիի մեղադրանքները, թե հնդկական հատուկ ծառայություններն առնչություն ունեն Կանադայի սիկհ համայնքի առաջնորդ Խարդիպ Սիկհ Նիժարի սպանությանը 2023 թ․ հունիսին։

«Կանադայում բռնության որևէ ակտի Հնդկաստանի կառավարության առնչության մասին պնդումներն անհեթեթ են»,- ասված է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

Հնդկաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ «նույնպիսի մեղադրանքներ Թրյուդոն ներկայացրել էր Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին Նյու Դելիում Քսանի խմբի հանդիպմանը», և դրանք «ամբողջությամբ հերքվել էին»։

«Մենք դեմոկրատական պետություն ենք՝ հավատարիմ օրենքի գերակայությանը։ Նման անհիմն մեղադրանքները միտում ունեն ուշադրությունը շեղելու խալիստանցի ահաբեկիչներից և ծայրահեղականներից, որոնք ապաստան են ստացել Կանադայում և շարունակում են սպառնալ Հնդկաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- նշել են հնդկական ԱԳՆ-ում։ (Խալիստանը անջատական շարժում է, որը ձգտում է սիկհերի համար այդ անվամբ ինքնիշխան պետություն ստեղծել Հնդկաստանի Փենջափ նահանգում)։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըATP․ Լավագույն տասնյակ
Հաջորդ հոդվածըՊակիստանը հերքել է Ուկրաինային զենք մատակարարելու լուրը