Հնդկաստանը շնոհավորել է Twitter-ի նոր ղեկավար Պարագ Ագրավալին

186

Հնդկաստանի մամուլը պայթում է  ծնունդով հնդկաստանցի Պարագ Ագրավալի հասցեին գովասանական վերնագրերից, որը նշանակվել է Twitter ընկերության ղեկավարի պաշտոնում։

37-ամյա Ագրավալն այդ պաշտոնում փոխարինել է Twitter-ի համահիմնադիրներից՝ Ջեք Դորսիին։

Ագրավալը Twitter-ում է աշխատում 2011 թվականից և վեց տարի անց դարձել էր տեխնոլոգիաների գծով ընկերության տնօրենը։

Պարագ Ագրավալին համարում են հուսալի կառավարիչ, և նրան մեծ աշխատանք է սպասվում։ Սակայն Հնդկաստանի մամուլի և սոցցանցերի համար (իսկ այստեղ Twitter-ը ավելի քան 30 մլն օգտատեր ունի) այս նշանակումը հայրենակցի համար ուրախանալու և նրանով հպարտանալու առիթ է։

Լրագրողներն արդեն գտել են 2010 թ․ Ագրավալի մի թվիթը և հիմա դրա հիման վրա կարծում են, որ քաղաքական առումով՝ նա, ավելի շուտ, ձախական է։ Իսկ ոմանք էլ այդ գրառման հիման վրա նրան կասկածում են ռասիզմի մեջ։

Ահա այդ գրառումը․ «Եթե նրանք չեն զանազանում մուսուլմաններին և ծայրահեղականներին, ինչո՞ւ ես պետք է զանազանեմ սպիտակ մարդկանց և ռասիստերին»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԻՊ-ի նախկին գրոհայինը ցմահ ազատազրկվել է եզդի աղջկա սպանության համար
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ում դատապարտել են մեքսիկացի թմրաբարոն «Էլ Չապոյի» կնոջը