‘Հնդկաստանի իշխանությունները հորդորում են քաղաքացիներին օգտվել զուգարաններից ‘

631

Հնդկաստանի խոշորագույն Ռաջիստհան նահանգի իշխանությունները հայտարարել են մի նախաձեռնության մեկնարկի մասին, որի ընթացքում մարդկանց պետք է համոզեն օգտվել զուգարաններից, փոխարեն բնական կարիքները փողոցում հոգալու:

Ըստ BBC-ի, այդ նպատակով 30 գյուղերից ընտրվել են կամավորներ, որոնք պետք է հսկեն փողոցները: Հենց որեւէ մեկը փորձի արտաքնոցի փոխարեն օգտագործել փողոցը, կամավորները պետք է սկսեն սուլել, աղմկել եւ թմբուկ զարկել՝ որպեսզի դրանով հրավիրեն քաղաքացու ուշադրությունը:

Աղբյուրը նշում է, որ վերջին շրջանում Հնդկաստանի իշխանությունները քիչ գումար չեն ծախսում հասարակական զուգարաններ կառուցելու համար: 

Նախորդ հոդվածը‘«Վալենսիա»-ն «Ատլետիկո»-ին իջեցնում է երկնքից ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում մեկնարկել է ընտրապայքարի վերջին օրը ‘