‘Հնդկաստանի իշխանությունները փնտրում են իմաստունի երազում հայտնված գանձը’

811

Հնդկաստանում հնէաբանական պեղումներ են մեկնարկել, որոնց նպատակն է՝ գտնել հինավուրց ամրոցում թաղված հազարավոր տոննա ոսկին: Իշխանությունները գանձի մասին տեղեկացել են իմաստուն Շոբհան Սարկարից, փոխանցում է BBC-ն:

Իմաստունն իր հերթին գանձի գոյության մասին իմացել է երազից: Նա դրա մասին պատմել է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, որը սեպտեմբերին այցելել էր պայծառատես յոգին: Իշխանություններն արշավախումբ են կազմել եւ  ուղարկել են այն Ուտտար-Պրադեշ նահանգի հյուսիսում գտնվող Դաունդիա Կխերա գյուղ:

Ըստ Շոբհան Սարկարի, ոսկին պատկանել է 19-րդ դարում ապրած ռաջա Ռաո Ռամո Բուխին: Նա, իբր, հայտնվել է պայծառատեսին երազում եւ պատմել է երբեմնի ամրոցում թաղված անհամար գանձերի մասին: 

Նախորդ հոդվածը‘Կառավարության «եվրոմեղրից» այծի պանրի հոտ է գալիս’
Հաջորդ հոդվածը‘Լարի Ֆլինտը կոչ է արել խնայել իր դեմ մահափորձ կատարածի կյանքը’