‘Հնդկաստանի կառավարությունը կհետաքննի ավտոբուսում կատարված բռնաբարության փաստը ‘

598

Հնդկաստանի կառավարությունը լրացուցիչ հետաքննություն է նշանակել Դելիում 23-ամյա ուսանողուհուն բռնաբարելու գործի առնչությամբ, հայտնում է BBC-ն:

Դեկտեմբերի 16-ին մի քանի տղամարդ բռնաբարել էն 23-ամյա աղջկան ավտոբուսում, ծեծել են նրան երկաթյա ձողով եւ նետել են ճանապարհի վրա:

Հանցագործության զոհը մինչ օրս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ վիճակում: Ձերբակալվել են վեղ կասկածյալներ: Հատուկ խորհրդարանական հանձնաժողովը մտադիր է ուսումնասիրել նմանատիպ հանցագործությունների համար ավելի խիստ պատիժ սահմանելու հնարավորությունը: 

Նախորդ հոդվածը‘Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԳ նախարարն ամփոփել է պաշտոնավարման 100 օրերի արդյունքները ‘