Կոշտ արձագանք ՄԱԿ-ի կանոնադրությունը հարգելու կոչին

465

ՄԱԿ-ում Հնդկաստանի մշտական ներկայացուցիչ Տիրումուրտին կոշտ է արձագանքել Մեծ Բրիտանիայում Նիդեռլանդների դեսպան Կարել վան Օօստերոմի՝ Նյու Դելիին ուղղված կոչին՝ հարգել ՄԱԿ-ի կանոնադրությունը և դադարել ձեռնպահ քվեարկել համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի վերաբերյալ քվեարկությունների ժամանակ։

Տիրումուրտին Twitter-ի իր պաշտոնական էջում տեղադրել է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի վերջին նիստում իր ելույթի տեսագրությունը, որում նա, մասնավորապես, ողջունում է ռազմական գործողությունների գոտիներից խաղաղ բնակչության տարհանման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Տեսագրության տակ Մեծ Բրիտանիայում Նիդեռլանդների դեսպանը գրառում է արել՝ հայտարարելով․ «Դուք չպետք է ձեռնպահ քվեարկեք Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի վերաբերյալ քվերակության ժամանակ։ Հարգեք ՄԱԿ-ի կանոնադրությունը»։

«Մեզ հովանավորել պետք չէ»,- պատասխանել է ՄԱԿ-ում Հնդկաստանի մշտական ներկայացուցիչը։

Հնդկաստանը ձեռնպահ է քվեարկել Ուկրաինայի հարցով Գլխավոր ասամբլեայի նստաշրջան հրավիրելու քվեարկության ժամանակ, նա նաև այն 50-ից քիչ ավելի երկրների ցանկում էր, որոնք ձեռնպահ էին ՄԱԿ-ում Ռուսաստանին մարդու իրավունքների խորհրդից հեռացնելու քվեարկության ժամանակ։ Նյու Դելիի այդ դիրքորոշումը դժգոհություն է առաջացրել Արևմուտքում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶբոսանավի բռնագրավումը չեղարկելու հայտը մերժվել է
Հաջորդ հոդվածըՊենտագոնը չի հաստատել կոորդինատները Կիևին փոխանցելու լուրը