‘Հնդկաստանի նորանշանակ դեսպանը Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը’

595

Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Սուրեշ Բաբուին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է առավել զարգացնել հայ-հնդկական բարեկամական, գործընկերային հարաբերությունները, և հույս է հայտնել, որ դեսպանը կարևոր ներդրում կունենա երկու երկրների համագործակցության հետագա ընդլայնման և խորացման գործում:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առեւտրատնտեսական հարաբերությունների խթանմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն ու միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Նախորդ հոդվածը‘«Շալկեն» Դիդյե Դրոգբայի հարցով հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը հանդիպել է Անջեյ Կասպշիկին’