‘
Մարտի 22-27-ը Հնդկաստանում նշվում է գարնանամուտին նվիրված գույների տոնախմբությունը, որը որոշ շրջաններում հայտնի է Հոլի անունով, գրում է The Epochtimes կայքը:
Հոլին աշխարհի ամենահին և ամենագունեղ տոներից է: Գարնանամուտի առթիվ Հնդկաստանում մեկ օրով չեղյալ են հայտարարվում բոլոր կաստաները, տարիքային և սեռական սահմանափակումները:
Տոնախմբության օրերին մարդիկ միմյանց վրա բազմագույն ներկեր են լցնում և առասպելական ծիսակատարություններ կազմակերպում:
Հոլիի փառատոնը խորհրդանշում է բարու հաղթանակը չարի նկատմամբ՝ գարնան հաղթանակը ձմռան նկատմամբ: Մարդկանց համար սա նաև համերաշխության օր է, երբ պետք է մոռանալ բոլոր վշտերն ու կյանքն սկսել նոր էջից:
‘