‘
Բուդդայի կյանքի մասին պատմող պողպատյա գիրքը, որը պատկանում է Հնդկաստանի սահմանադրության հեղինակներից մեկի՝ Բհիմրաո Ամբեդկարի գրչին, ներկայացվել է հնդկական Ագրա քաղաքում, տեղեկացրել է Times of India-ն:
Գիրքը, որն իր քաշով հավակնում է աշխարհում ամենածանր գրքի կոչմանը, կշռում է մոտավորապես երկու տոննա, իսկ նրա պողպատյա 24 էջերին փորագրված է Ամբեդկարի «Բուդդան և նրա դհաման» ստեղծագործության 400 էջանոց տեքստը: Գրքի էջերից յուրաքանչյուրը կշռում է մոտավորապես 100 կգ, նրա բարձրությունը 2,5 մետր է, լայնությունը՝ 1,4 մետրից ավելի, իսկ յուրաքանչյուր էջի հաստությունը՝ համարյա հինգ սանտիմետր:
Գրքի շնորհանդեսին մասնակցել է առնվազն 35 հազար մարդ՝ Հնդկաստանի բոլոր ծայրերից: Փոխանցում է ria.ru-ն:
‘