‘Հնդկաստանում կինն ամուսնու աչքի առաջ խմբակային բռնաբարության է ենթարկվել’

1121

Հնդկաստանի ոստիկանությունը 25-ամյա կնոջը բռնաբարելու կասկածանքով վեց տղամարդու է ձերբակալել, հայտնում է РИА Новости-ն:

Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալները հունվարի 19-ի երեկոյան Դանթիամուա գյուղում հարձակվել են տուժածի և նրա ամուսնու վրա, տղամարդուն կապել են ծառից և նրա աչքերի առաջ բռնաբարել կնոջը:

Դեպքից հետո երիտասարդ կինը դիմել է իրավապահ մարմիններին, որոնց հաջողվել է ձերբակալել 19-33-ամյա վեց կասկածյալներին:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին Հնդկաստանում կանանց իրավունքների պաշտպանության հարցը հասարակական հնչեղություն ստացավ այն բանից հետո, երբ 23-ամյա մի ուսանողուհի խմբակային բռնաբարության ենթարկվեց քաղաքային տրոնսպորտում և ստացված վնասվածնքերից ուշքի չգալով ՝ վախճանվեց հիվանդանոցում: 

Նախորդ հոդվածը‘Ֆիլիպինյան դատարանում մեղադրյալը կրակահերթ է բացել հայցվորի ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘Նոր Օռլեանում հանցագործը կրակել է պատանիների խմբի վրա’