‘
Առնվազն 18 մարդ է զոհվել Հնդկաստանի արեւելքում գտնվող Պանտա քաղաքում՝ հինդուիստական կրոնական տոնակատարության ժամանակ առաջացած հրմշտոցի հետեւանքով:
BBC-ն հաղորդում է, որ մարդիկ խուճապի են մատնվել այն ժամանակ, երբ փլուզվել է Գանգես գետի վրա բամբուկից կառուցված ժամանակավոր կամուրջը:
Զոհվածների մեծ մասը կանայք եւ երեխաներ են:
‘