‘
Հնդկաստանում և աշխարհի այլ երկրներում հունիսի 21-ին երրորդ անգամ նշվել է Յոգայի միջազգային օրը:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ու ևս 50 հազար մարդ մասնակցել են յոգայի խմբակային պարապմունքին, որն անցկացվել է Լակհնաուում՝ Դելիից 516 կմ հեռու: Կարճ ելույթ ունենալով հավաքվածների առջև, որոնք, չնայած տեղացող անձրևին՝ հավաքվել են Լակհնաուի զբոսայգում, կառավարության ղեկավարն ասել է, որ յոգան աշխարհը կապել է Հնդկաստանի հետ: Նա հիշեցրել է, որ յոգայով զբաղվելն օգտակար է առողջությանը: Մարզանքը տևել է 20 րոպե:
Հնդկաստանի վարչապետը բավական մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի յոգան տարածվի ամբողջ աշխարհում: Քննադատներից ոմանք վարչապետի այդ գործունեությունը համարում են հինդուիզմի քարոզ, սակայն կառավարության ղեկավարը խնդրում է հնդկական հնագույն ավանդույթը չկապել կրոնի հետ:
Երկու տարի առաջ Մոդին Ուֆայում անցկացվող BRICS գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել էր զբաղվել յոգայով, և Պուտինն էլ այն ժամանակ խոստացել էր մտածել այդ ուղղությամբ:
Twitter-ում Մոդիի պաշտոնական էջում, որն ավելի քան 30 միլիոն բաժանորդ ունի, հրապարակվել են Չինաստանում, Կոլումբիայում, ԱՄՆ-ում, Պարագվայում, Մեքսիկայում, Իտալիայում, Սինգապուրում, Պերուում անցկացվող յոգայի զնգվածային սեանսների լուսանկարները:
Փոխանցում է newsru.com-ը:
‘