‘Հոգեբան. Արտագաղթը Հայաստանի առջև ծառացած լրջագույն մարտահրավերներից մեկն է’

835

Արտագաղթն այսօր Հայաստանի առջև ծառացած լրջագույն մարտահրավերներից մեկն է: Հունիսի 10-ին մամուլի ասուլիսում հայտարարել է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Նրա խոսքով, բոլոր ժամանակներում մարդկանց բնորոշ է եղել տեղափոխությունը, սակայն Հայաստանի պարագայում արտագաղթը (միգրացիան) ոչ թե բնական բնույթ է կրում, այլ` հարկադրված:

«Մարդիկ երկրից հեռանում են արցունքն աչքերին: Ոմանք մեկնում են սոցիալ-տնտեսական խնդիրների առնչությամբ, իսկ մյուսները երկրում ապագա չեն տեսնում: Նրանք մեկնում են, քանի որ իրենց օտարված են զգում: Մեծ մասամբ մեկնում են բավականին ապահով մարդիկ», — նշել է Նալչաջյանը:

Հավելենք, որ 2013 թվականին Հայաստան մուտք է գործել 2 մլն 476 հազար 350 մարդ, այդ թվում` օտարերկրացիներ, Հայաստանից մեկնել է 2 մլն 507 հազար 538 մարդ: Բացասական սալդոն կազմել է 31 հազար 188 մարդ: 2014  թվականի առաջին եռամսյակում միգրացիայի բացասական սալդոն Հայաստանում կազմել է 31,8 հազար մարդ` 2013 թվականի նույն ժամանակահատվածի 37,1 հազարի դիմաց:

 

Նախորդ հոդվածը‘Իսրայելի նոր նախագահն ընտրվեց երկրորդ փուլով’
Հաջորդ հոդվածը‘Ալմոդովարը և Վենդերսը կոչ են արել ազատ արձակել ռեժիսոր Սենցովին’