‘Հոգեբան. Գռեհիկ է ցուցադրել կուսության փաստը ‘

790

«Կյանքն առաջ է գնում, և ժամանակները բերում են նոր խնդիրներ, շատ ավանդույթներ ժամանակավրեպ են դառնում,  գռեհիկություն է կուսության փաստը շեշտելը և ցուցադրությունը, սակայն այն փաստը, որ տղամարդն ուզում է լինել իր կնոջ առաջինը, իմաստուն է և կարևոր»,- ասաց հոգեբանը: «Եթե նույնիսկ ինչ-ինչ հանգամանքներում կինը կորցնում է կուսությունը, դա չի նշանակում, որ կորցրել է բարոյականոթյունը, դաժան է, երբ այս դեպքում դրվում է հավասարության նշան»,- լրագրողների հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ պատասխանելով iLur.am-ի այն հարցին, թե ինչպես է վերջինս վերաբերվում վերջին ժամանակներում հնչեղություն ստացած արհեստական կուսաթաղանթների պահանջարկին:

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան քննարկում է ռազմական օդանավերը Պարսից ծոց ուղարկելու հարցը ‘
Հաջորդ հոդվածը‘«Ալ-Քաիդան» բրիտանացի զբոսաշրջիկների դեմ դավադրություն է կազմակերպել’