‘Հոգեբուժարաններում անվճար իրավաբանական օգնություն կտրամադրվի’

562

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում սահմանել է հոգեբուժական կազմակերպությունում բուժվող անձին իրավական օժանդակություն տրամադրելու կարգը:

Ըստ այդ կարգի՝ իրավական անվճար օժանդակություն  կտրամադրվի անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի նշանակած փաստաբանի կողմից:

Իրավական օժանդակությունը ներառում է օրենքով նախատեսված անվճար իրավաբանական օգնությունը, այդ թվում նաև՝ հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու և բուժման հետ կապված հարցերի, հոգեկան խանգարումներ ունեցող անձի  իրավունքների և պարտականությունների վերաբերյալ խորհրդատվությունը: Այս մասին տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘Սև Գիրք’
Հաջորդ հոդվածը‘«Ռոսնեֆտը» ձեռք է բերել «Միկա Լիմիթիդ» ընկերության բոլոր նավթային ակտիվները’