Հոլանդը՝ ԱՊԼ-ի օգոստոս ամսվա լավագույն խաղացող

230

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է ԱՊԼ-ի օգոստոս ամսվա լավագույն խաղացող։

Օգոստոսին «Մանչեսթեր Սիթիի» կազմում 22-ամյա հարձակվողը դարձել է 9 գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Սա ռեկորդային մեկնարկ է Պրեմիեր լիգայի նորեկների շրջանում։ Հոլանդը գերազանցեց Մայքլ Քուինի և Սերխիո Ագուերոյի ռեկորդները, ովքեր կարողացան 8 գոլ խփել Անգլիայի առաջնության 5 մեկնարկային խաղում։

Բացի այդ, Հոլանդը դարձավ պատմության մեջ վեցերորդ խաղացողը, ով հեթ-տրիկի հեղինակ է դարձել  ԱՊԼ-իերկու անընդմեջ խաղերում՝ «Քրիսթալ Փելասի» (4-2) և «Նոթինգհեմ Ֆորեսթի» (6-0) դեմ։

Հոլանդը 2020 թվականի փետրվարից ի վեր առաջին խաղացողն է, ով արժանացել է ԱՊԼ-ի ամսվա լավագույն խաղացողի մրցանակին իր տեղափոխության առաջին ամսում։

Նախորդ հոդվածըԵվս 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի սամբոյի առաջնությունից
Հաջորդ հոդվածըՊՆ-ն հաստատում է, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 զինծառայողի դի