‘Հոլանդիայի վերջին 25 տարիների լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Դենիս Բերգկամպը’

532

Հոլանդիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Դենիս Բերգկամպը ճանաչվել է Հոլանդիայի վերջին 25 տարիների լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է հոլանդական ֆուտբոլային միության պաշտոնական կայքը։ Նշենք, որ այս կոչման համար պայքարում էին նաև Ֆրանկ դե Բուրը, Ռոնալդ Կումանը, Ֆիլիպ Կոկուն եւ Ջովանի վան Բրոնկհորստը։  

«Բոլոր 5 թեկնածուներն էլ հանդես են եկել Հոլանդիայի հավաքականում։ Մենք նրանց գնահատել ենք ըստ հավաքականում հանդես գալու արժանիքների։ Դենիս Բերգկամպը միշտ էլ եղել է անհավանական տեխնիկայով ֆուտբոլիստ։ Հոլանդացի երկրպագուները հաճույք են ստացել ազգային հավաքականում նրա մեծ թվով հանդիպումներից, ուստի նա լիովին արժանի է հոլանդական ֆուտբոլի փառքի սրահում տեղ գտնելու պատվին»,- ասել է KNVB-ի նախագահ Միխաել վան Պրագը։  

Նախորդ հոդվածը‘Հայաստանի բնակչության 67 տոկոսն օգտվում է համացանցից’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ-Բեկի փողոցի բնակիչների բնակեցվածության խնդիրը դեռևս մնում է չլուծված’