‘«Հոլիվուդյան ցանցահենը» 10 տարի կանցկացնի բանտում և դրամական փոխհատուցում կվճարի Սքարլեթ Յոհանսոնին և Քրիստինա Ագիլերային’

672

Լոս-Անջելեսի դաշնային դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել 35-ամյա ցանցահեն Քրիստոֆեր Չեյնիին, հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը:

«Հոլիվուդյան ցանցահեն» մականունը ստացած Չեյնին հայտնի է նրանով, որ խարդախությամբ մուտք է գործել հոլիվուդյան աստղերի էլեկտրոնային փոստերը: Չեյնիի «զոհերի» թվում են Սքարլեթ Յոհանսոնը, Քրիստինա Ագիլերան, Միլա Կունիսը և Ռենե Օլսթիդը:

Ցանցահենին ընդհանուր առմամբ 26 կետից բաղկացած մեղադրանք է ներկայացվել: Դատարանը խստացրել է մեղադրող կողմի պահանջած 6 տարվա ազատազրկման պատիժը, փոխարենը՝ 10 տարի է նշանակել, ինչպես նաև Չեյնիին պարտադրել է հինգ հազարական դոլար դրամական փոխհատուցում վճարել Ագիլերային և Օլսթիդին, և 66 000 դոլար՝ Յոհանսոնին:

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Չեյնին որևէ համակարգչային հնարքի չի դիմել էլեկտրոնային փոստերը կոտրելու համար: Նա պարզապես հայթայթել է աստղերի էլեկտրոնային հասցեները համացանցում և գուշակել «գաղտնի հարցը»:

Նախորդ հոդվածը‘Ucom. Գները կմնան նույնը, փոխարենը նորարարություններ են նախատեսվում’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. Շատերի պատասխանը տվեցինք’