‘
Բրիտանական «The Mirror» թերթը հայտնում է, որ Հոլիվուդում մտադիր են Մադրիդի «Ռեալի» մասին ֆիլմ նկարահանել:
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը գտնվում է ֆիլմի գլխավոր դերը ստանալու շուրջ բանակցությունների ավարտական փուլում: Սպասվում է, որ կինոնկարը պատմելու է «արքայական ակումբի» պատանի ֆուտբոլիստի մասին, որն անսպասելիորեն աստղ է դառնում: Ֆիլմի բյուջեն կազմելու է 100 միլիոն ֆունտ:
Աշխարհահռչակ մի շարք նախկին ու ներկայիս ֆուտբոլիստներ, այդ թվում Կրիշտիանու Ռոնալդուն ու Դևիդ Բեքհեմը, կարող են մասնակցություն ունենալ կինոնկարում:
Նախագծի հեղինակները ցանկանում են Ջասթին Բիբերի պապու դերում հրավիրել հոլիվուդյան հռչակավոր դերասան ու ռեժիսոր Քլինտ Իսթվուդին:
Նկարահանումները նախատեսված է սկսել 2017 թվականին: «Ռեալն» արդեն համաձայնություն է տվել «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտը նկարահանումների համար օգտագործելուն:
‘