‘Հոկտեմբերին ինֆլյացիան Հայաստանում կազմել է 0.3%’

1289

Հայաստանի սպառողական շուկայում 2013 թվականի հոկտեմբերին ինֆլյացիան կազմել է 0,3%, ինչը պայմանավորված է եղել պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքը եւ ծխախոտը) գների` 0.3% և ոչ պարենային ապրանքների գների` 1.4% աճով: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, ծառայությունների սակագները հոկտեմբերին նվազել են 0.3%:

Ըստ վիճակագրական տվյալների, 2013 թվականի հունվար — հոկտեմբերին ինֆլյացիան կազմել է 3,5%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 5.7%, իսկ 2013 թվականի հոկտեմբերին 2012-ի հոկտեմբերի համեմատ կազմել է 7.1 %: Մասնավորապես, 2013 թվականի հունվար-հոկտեմբերին պարենային ապրանքների գները (ներառյալ ոգելից խմիչքը եւ ծխախոտը) աճել են 0.2 %, ոչ պարենային ապրանքների գները` 3%, իսկ ծառայությունների սակագները թռել են 10%: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշերը համապատասխանաբար ավելացել է 6%, 4.8 % եւ 5.6 %, իսկ 2013-ի հոկտեմբերին 2012-ի հոկտեմբերի համեմատ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գներն աճել է 6.3 %, ոչ պարենային ապրանքների գները` 3.9%, իսկ ծառայությունների սակագները` 10.3%:

Հոկտեմբերի ինֆլյացիան պարենային ապրանքների շուկայում (0.3%), պայմանավորված էր մսամթերքի, կաթնամթերքի, հրուշակեղենի, ձկնեղենի, բանջարեղենի եւ կարտոֆիլի գների 0.5-4 % աճով: Ոչ պարենային ապրանքների խմբում հոկտեմբերի ինֆլյացիան  (1.4%) պայմանավորված է եղել հիմնականում հագուստի եւ տրիկոտաժի` 5% եւ կոշկեղենի` 3.5% թանկացումներով: Իսկ ծառայությունների սակագների իջեցումը հոկտեմբերին (0.3 %) հիմնականում պայմանավորված է եղել տրանսպորտային սակագների` 2.3% նվազումով, կապված օդային տրանսպորտի ծառայությունների սակագների 4.5% նվազման հետ: 

Նախորդ հոդվածը‘Կադրային հերթական փոփոխությունները դատախազությունում ‘
Հաջորդ հոդվածը‘ 2013-ի հունվար-սեպտեմբերին կապի ծառայություններից գոյացած հասույթը Հայաստանում աճել է 7.6 տոկոսով’