‘Հոկտեմբերից Հայաստանը մտադիր է ներգրավվել ՄԱԿ խաղաղապահ գործունեությունում Լիբանանում’

676

 Առաջիկա հոկտեմբերին Հայաստանը մտադիր է ներգրավվել ՄԱԿ խաղաղապահ առաքելությունում Լիբանանում: Այդ մասին հայտարարել  է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 28-ին ՄԱԿ ԱԽ «Խաղաղապահ գործողություններ. ՄԱԿ և տարածաշրջանային գործընկերության գնահատականը» բաց քննարկումների ժամանակ:

«Որպես խաղաղապահ գործողություններում ներգրավված երկիր` Հայաստանը կուտակել է զգալի փորձ` մասնակցելով Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին: Գալիք հոկտեմբերին Հայաստանը ծրագրում է ներգրավվել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը, ինչը ՄԱԿ-ի շրջանակներում մեր մասնակցության ընդլայնման վառ ապացույցն է: Որպես ԵԱՀԿ անդամ պետություն` Հայաստանը դիտարկում է կազմակերպության հնարավոր դերակատարությունը խաղաղապահ գործողություններում` ըստ յուրաքանչյուր իրավիճակի, իսկ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ համագործակցում` խաղաղապահության նախապատրաստման գործում»,– ասել է դեսպանը, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ։

Նախորդ հոդվածը‘Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի երթը չեղյալ է հայտարարվել’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոն հնարավոր է վաճառի Տորեսին ‘