‘Հոկտեմբերի 10-ին տեղումներ չեն սպասվում’

1265

Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 9-ին հատկապես օրվա երկրորդ կեսին, 10-ի գիշերը շրջանների մեծ մասում, 10-ի ցերեկը արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին հատվածներում` նաև մառախուղ:

11-13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 12-13-ին կբարձրանա 3-4, արևելյան շրջաններում` 8-10 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 9-ին օրվա երկրորդ կեսին, 10-ի գիշերը հնարավոր է անձրև, 10-ի ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 


Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն քննարկում է Եվրոպա ժամանող իսլամիստների հետ կապված սպառնալիքի հարցը’
Հաջորդ հոդվածը‘«Վաղը Գագիկ Ծառուկյանը լինելու է Ազատության հրապարակում` ժողովրդի կողքին». Իվետա Տոնոյան’