‘
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 27 լոտ խմբաքանակով վաճառվել է 2.400 մլն.դոլար (972.600 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 405.25 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.08 կետով ցածր է հոկտեմբերի 21-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 405.25 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 405.49 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 406.50 դրամ/դոլար, իսկ փակման գինը` 406.50 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 406.50 դրամ/դոլար, առավելագույն գինը` 406.50 դրամ/դոլար:
Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև հոկտեմբերի 22-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 538.174 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 405.25 դրամ/դոլար:
‘