‘Հոկտեմբերի 26-ին Ռուսաստանը կանցնի «հավիտենական» ձմեռային ժամանակի’

1070

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է այս տարվա հոկտեմբերի 26-ից Ռուսաստանի՝ ձմեռային ժամանակի անցնելու վերաբերյալ օրենքը:

Երկրի ժամացույցները մեկ ժամով ետ կտրվեն, և հետագայում այլևս սլաքների սեզոնային տեղաշարժ չի կատարվի:

Մի քանի շրջաններում, սակայն, չեն հրաժարվել մշտական ամառային ժամանակից: Այսպես, Կամչատկայի երկրամասը չի տեղափոխի սլաքները՝ կլիմայի առանձնահատկությունների պատճառով: Ամառային ժամանակը կպահպանվի ևս չորս շրջաններում՝ Ուդմուրտիայում, Չուկոտկայում, Սամարայի և Կեմերովոյի մարզերում:

Ըստ փաստաթղթի՝ Ռուսաստանի տարածքում սահմանվում է 11 ժամային գոտի:

Ամառային և ձմեռային ժամանակների անցումը չեղյալ էր հայտարարվել 2011 թ. նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ: Այն ժամանակ այդ նախաձեռնությունը, սոցհարցումների համաձայն, պաշտպանել էր ռուսաստանցիների 73 %-ը:

Այժմ Ռուսաստանում գործում է մշտական ամառային ժամանակ, որ աստղագիտական ժամանակից առաջ է երկու ժամով: Սակայն ռուսաստանցիների կարծիքը փոխվել է. 2013 թ. ժամացույցի սլաքների տեղափոխումը չեղյալ հայտարարելուն կողմ էր ռուսաստանցիների ընդամենը 32 %-ը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ-ն հարցում անելով է իմանում իրեն առնչվող նորությունները ‘
Հաջորդ հոդվածը‘«Նոր ալիքին» հրավիրում են տեղափոխվել Սոչի’