‘
Հոկտեմբերի 27-ին Ստեփանակերտում կկայանա ադրբեջանցի դիվերսանտներ Գյուլին Շախբազ Ջալալողլուի եւ Դիլխամ Գարդաշխանի գործով առաջին դատական նիստը: Ինչպես հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի հասարակայնության հետ կապերի բաժնից, դատավարությունը կընթանա դատավոր Անատոլի Թադեւոսյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ Քարվաճառում երկու դիվերսանտները ձերբակալվել էին հուլիսի 18-ին: Հատուկ գործողությունների ընթացքում երրորդ դիվերսանտը սպանվել էր:
‘