‘Հոկտեմբերի 28-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405.75 դրամ/դոլար’

679

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 17 լոտ խմբաքանակով վաճառվել է 2.070 մլն.դոլար (893.903 մլն.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 405.75 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 405.25 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 405.75 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 405.75 դրամ/դոլար, իսկ փակման գինը` 405.75 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 405.75 դրամ/դոլար, առավելագույն գինը` 405.75 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև հոկտեմբերի 28-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 548.884 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 405.75 դրամ/դոլար: 

Նախորդ հոդվածը‘ՊԵԿ-ը հրապարակել է խոշորագույն 1000 հարկատուների ցանկը’
Հաջորդ հոդվածը‘Գերեզմանատուն՝ թանգարանի հաշվի՞ն’