Հոկտեմբերի 7-ից՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման մեկնարկից ի վեր, Գազայի հատվածում զոհված ԶԼՄ աշխատակիցների թիվը հասել է 95-ի։
Այդ մասին հաղորդել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով պաղեստինյան անկլավի իշխանությունների մամուլի ծառայությանը։
Դեռ դեկտեմբերի 13-ին հեռուստաալիքը նշել էր, որ Գազայում զոհվել է 89 լրագրող։
Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվեց այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը Գազայի հատվածից հոկտեմբերի 7-ին ներխուժեց Իսրայելի տարածք՝ սպանելով սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին և պատանդ վերցնելով ավելի քան 200 հոգու՝ երեխաների, կանանց և ծերերի։ Արմատականներն այդ գրոհը անվանեցին պատասխան Երուսաղեմի Ալ Ակսա մզկիթում իսրայելական իշխանությունների գործողություններին։