‘Հոկտեմբերի 9-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 200 հազ. դոլար ‘

634

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 200 հազ. դոլար (81.500 մլն.դրամ), 407.50 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա` հոկտեմբերի 8-ի համեմատ՝ գործարքների ծավալը կրճատվել է 1.5 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը աճել է 0.2 տոկոսային կետով: Հոկտեմբերի 9-ին բորսայական արտարժութային հարթակում արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 200 հազ.դոլար (81.450 մլն. դրամ), ինչը մոտ 50 հազ.դրամով ցածր է միջբանկային շուկայի ցուցանիշից: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.25 դրամ/դոլար:

Նախորդ հոդվածը‘Ցմահ դատապարտյալը կարել է իր բերանը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՀ բարելավել է 2013 թվականի համար Հայաստանի ՀՆԱ կանխատեսումը, մինչև 4,6% ‘