‘
Հոկտեմբեր ամսին երկիր է ժամանել և չի մեկնել 8 854 մարդ, այդ մասին iLur.am-ին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայությունից:
Ըստ ծառայության տվյալների՝ օդային ճանապարհով երկիր ժամանած ու երկրից մեկնած մարդկանց թիվը, համապատասխանաբար՝ 85 591 և 77 008 է, սալդոն կազմում է 8583, երկաթուղային տրանսպորտով ժամանածներինը ու մեկնածներինը՝ 1537 և 1471, սալդոն՝ 66, ավտոտրանսպորտային միջոցներով ժամանածներինն ու մեկնածներինը՝ 109801 և 109596, սալդոն՝ 205:
Այսպիսով, հանրապետությունից մեկնել և հանրապետություն ժամանել է, ընդհանուր թվով, համապատասխանաբար՝ 196929 և 188075 մարդ: Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ 8 854 մարդ եկել և չի մեկնել երկրից:
‘